«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հաջիևը. Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է.

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հեղինակավոր քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը։

Միլիոնավոր դիտումներ ունեցած հարցազրույցում, հիշեցնեմ, Նարեկ Կարապետյանը խոսում է Հայոց Ցեղասպանության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի, «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման ու Արցախյան հիմնախնդրի մասին։

Ուշադրության արժանի համընկնում է, անշուշտ»։

Leave a Comment