Կյանքի կերակուրը

Կյանքի կերակուրը

06.12.2025 | 21:59

Դեկտեմբերի 7

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք:

Սրանք Իմ խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին:

Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր` Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու վսեմ միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն են տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական ուժը մեկից անցնում է մյուսին:

Կերակուրը սնուցում է մարմինը: Իսկ Աստծո կամքի կատարումը զորությունն ու սնունդն են կյանքի: Կերակրվիր այդ սննդով:

հոգու սովն առաջանում է` Իմ կամքը թերի կամ առանց հաճույքի կատարելուց:

Աշխարհը որքա՜ն շատ է խոսում սովահար մարդկանց մասին:

Իսկ ի՞նչ ասել հապա սովահար հոգիների մասին:

ՈՒրեմն` Իմ կամքը կատարելը թող քո կերակուրը լինի: Այդպես դու զորություն ու մեծ ուժ կստանաս:

Մեկնաբանություններ

Leave a Comment