Պիտի շարունակենք մեր առաքելությանը հավատարիմ մնալ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դեկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ֆրանսիայի Մարսել քաղաքից։ Նրան դիմավորեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Վեհափառն իր խոսքն ուղղեց ժողովրդին՝ գնահատանք հայտնելով, որ եկել են օդանավակայան։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կաթողիկոսին կարող են ձերբակալել Մարսելից վերադառնալուց հետո։ Քաղաքացիները հավաքվել էին՝ ի աջակցություն Կաթողիկոսի։ «‎Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով, և հետո պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է երկամսյա կալանվորման ժամկետ։ Մենք գիտենք, որ մեր Սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարություններին՝ անվեհեր հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան ու […]

Leave a Comment