https://arm.sputniknews.ru/20251206/hakarak-dzhvarin-kacutjan-ksharunakem-im-kvochmany-havatarim-mnal-garegin-2rd-96625627.html
Հակառակ դժվարին կացության` կշարունակեմ իմ կոչմանը հավատարիմ մնալ. Գարեգին 2–րդ
Հակառակ դժվարին կացության` կշարունակեմ իմ կոչմանը հավատարիմ մնալ. Գարեգին 2–րդ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսն օդանավակայանում տերունական աղոթք բարձրացրեց անազատության մեջ գտնվող սրբազանների ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։ 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T21:29+0400
2025-12-06T21:29+0400
2025-12-06T21:38+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
«զվարթնոց» օդանավակայան
տեսանյութեր
տեսանյութ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96624925_0:134:2560:1574_1920x0_80_0_0_4cd85b966bd02aba07f981740d01b84b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Ֆրանսիայում է տեղեկացել Արշակ սրբազանի կալանավորման մասին լուրը։ Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում` իրեն դիմավորելու եկած քաղաքացիներին։Ամենայն հայոց կաթողիկոսն ասաց, որ գոհ է այն ամենից, ինչի ականատեսն է եղել Ժնև և Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում։«Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ երկու համայնքներն էլ ապրում և գործում են հոգևոր և ազգային ոգով, աշխույժ կյանքով։ Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում է և ջերմ վերաբերմունքի արժանանում քաղաքային և շրջանային իշխանությունների կողմից»,– ասաց կաթողիկոսը։Ինչո՞ւ է Արևմուտքն աչք փակում հակաեկեղեցական արշավի վրա. Մինասյանը` կեղծ թեզի մասինԿաթողիկոսը նշեց, որ լրագրողների հարցերին այս անգամ չի պատասխանի, սակայն ժողովրդին խոսք ունի ասելու։ Երբ մարդիկ հավաքվեցին նրա շուրջը, նա ասաց, որ խորապես զգացված իր գնահատանքը, հայրապետական սերն ու օրհնությունն է հայտնում բոլորին, ովքեր այսօր եկել են օդանավակայան` զորակցություն և հավատարմություն հայտնելու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։Գարեգին 2–րդը նաև նշեց, որ Մայր աթոռի հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին` վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, չփորձեն լռեցնել նրանց արդար ձայնը, նաև հարկադրել եկեղեցու կարգի ու կանոնների խախտմամբ գործողություններ կատարել։Երբ Գարեգին 2–րդն ուզում էր շարականի ուղեկցությամբ մեքենա նստել, մի պահ կանգ առավ, հետ եկավ և հայտարարեց, որ պետք է տերունական աղոթք ասել` նվիրված կալանավորված ազգային բարերարին (Սամվել Կարապետյանին–խմբ.) ու մյուս բոլոր հավատավոր բանտարկյալներին։Աղոթելուց հետո Գարեգին 2–րդ կաթողիկոսը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ միասին նստելով մեքենան` հեռացավ օդանավակայանից։Հավաքվածները նրան ճանապարհեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով։
2025
Լուրեր
am_HY
Գարեգին 2–րդը «Զվարթնոցում» տերունական աղոթք հնչեցրեց անազատության մեջ գտնվող հոգևորականների և Սամվել Կարապետյանի համար
Sputnik Արմենիա
Գարեգին 2–րդը «Զվարթնոցում» տերունական աղոթք հնչեցրեց անազատության մեջ գտնվող հոգևորականների և Սամվել Կարապետյանի համար
2025-12-06T21:29+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96624925_143:0:2418:1706_1920x0_80_0_0_4689afc59afbe4832a2025f16627205a.jpg
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, «զվարթնոց» օդանավակայան, տեսանյութեր, տեսանյութ, հայ առաքելական եկեղեցի, видео
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, «զվարթնոց» օդանավակայան, տեսանյութեր, տեսանյութ, հայ առաքելական եկեղեցի, видео
Ամենայն հայոց կաթողիկոսն օդանավակայանում տերունական աղոթք բարձրացրեց անազատության մեջ գտնվող սրբազանների ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Ֆրանսիայում է տեղեկացել Արշակ սրբազանի կալանավորման մասին լուրը։ Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում` իրեն դիմավորելու եկած քաղաքացիներին։
«Մարսելում գտնվելու ժամանակ մենք իմացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է` անհիմն ու շինծու մեղադրանքով, և պատվիրյալ արդարադատությամբ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանավորման ժամկետ։ Արշակ սրբազանը եղավ արդեն 4–րդ սրբազանը, որ կալանավորված է։ Մեր սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմակայում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարությունները։ Նրանք հաստատուն հավատք ունեն, որ արդարությունը հաղթանակելու է և իրենք արդարացված ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցաշեն, ազգաշեն իրենց ծառայությանը»,– հայտարարեց նա։
«Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ երկու համայնքներն էլ ապրում և գործում են հոգևոր և ազգային ոգով, աշխույժ կյանքով։ Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում է և ջերմ վերաբերմունքի արժանանում քաղաքային և շրջանային իշխանությունների կողմից»,– ասաց կաթողիկոսը։
Կաթողիկոսը նշեց, որ լրագրողների հարցերին այս անգամ չի պատասխանի, սակայն ժողովրդին խոսք ունի ասելու։ Երբ մարդիկ հավաքվեցին նրա շուրջը, նա ասաց, որ խորապես զգացված իր գնահատանքը, հայրապետական սերն ու օրհնությունն է հայտնում բոլորին, ովքեր այսօր եկել են օդանավակայան` զորակցություն և հավատարմություն հայտնելու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։
Գարեգին 2–րդը նաև նշեց, որ Մայր աթոռի հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին` վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, չփորձեն լռեցնել նրանց արդար ձայնը, նաև հարկադրել եկեղեցու կարգի ու կանոնների խախտմամբ գործողություններ կատարել։
«Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության` եկեղեցահալած այս քաղաքականության, մենք` որպես Հայոց հայրապետ, մեր հոգևոր դասի հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր հավատարիմ ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ ձեզ հետ` հավատավոր ժողվորդի հետ միասին, մենք կկարողանանք արդարությունն ու սերը, համերաշխությունը` որպես բարձրագույն արժանիքներ, դարձնել մեր կյանքի հիմքը»,– ընդգծեց կաթողիկոսը։
Երբ Գարեգին 2–րդն ուզում էր շարականի ուղեկցությամբ մեքենա նստել, մի պահ կանգ առավ, հետ եկավ և հայտարարեց, որ պետք է տերունական աղոթք ասել` նվիրված կալանավորված ազգային բարերարին (Սամվել Կարապետյանին–խմբ.) ու մյուս բոլոր հավատավոր բանտարկյալներին։
Աղոթելուց հետո Գարեգին 2–րդ կաթողիկոսը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ միասին նստելով մեքենան` հեռացավ օդանավակայանից։
Հավաքվածները նրան ճանապարհեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով։