Արդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վերադառնալով Մարսելից` Ամենայն հայոց կաթողիկոսը «Զվարթնոց» օդանավակայանում նշեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանի, սակայն ժողովրդին խոսք ունի ասելու

Նա նշեց, որ խորապես զգացված իր գնահատանքն է հայտնում բոլորին, հայրապետական սերն ու օրհնությունը, որ այսօր եկել են օդանավակայան` զորակցություն և հավատարմություն հայտնելու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։

«Մարսելում գտնվելու ժամանակ մենք իմացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է` անհիմն ու շինծու մեղադրանքով, պատվիրյալ արդարադատությամբ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանավորման ժամկետ։ Արշակ սրբազանը եղավ արդեն 4–րդ սրբազանը, որ կալանավորված է։ Մեր սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմակայում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած»,–ասաց Գարեգին 2–րդ կաթողիկոսը։

Leave a Comment