https://arm.sputniknews.ru/20251206/ter-sargisy-mek-amis-e-chi-gnacel-hvovhannavanq-spasum-e-kargalujts-qahanan-azati-ajn-96620981.html
Տեր Սարգիսը մեկ ամիս է` չի գնացել Հովհաննավանք. սպասում է` կարգալույծ քահանան ազատի այն
Տեր Սարգիսը մեկ ամիս է` չի գնացել Հովհաննավանք. սպասում է` կարգալույծ քահանան ազատի այն
Sputnik Արմենիա
Տեր Սարգիսի տեղեկություններով` թե՛ Հովհաննավանքի տարածքում, թե՛ գյուղում շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության աշխատակիցները։ 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T20:28+0400
2025-12-06T20:28+0400
2025-12-06T20:28+0400
հովհաննավանք
սարգիս քահանա սարգսյան
պատարագ
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95142518_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb40da6fef5c91b11560e0ccd9ad9cb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը մեկ ամիս է` չի գնում այնտեղ։ Այս մասին նա լրագրողներին ասաց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ մի խումբ քաղաքացիների հետ պատրաստվում է դիմավորել Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին։Դիտարկմանը, որ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն անգամ եկեղեցու կողպեքն է փոխել, տեր Սարգիսը նշեց, որ դա էական նշանակություն չունի, քան այն, որ Մայր աթոռը խնդիր է դրել, որ Ստեփան Ասատրյանն ազատի տարածքը։Նրա տեղեկություններով` Հովհաննավանքի տարածքում, թե գյուղի մեջ շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության աշխատակիցները։«Մենք մեր միաբանությամբ ամեն ինչ անում ենք, որ թեմի հոգևոր ծառայությունը չտուժի»,– ընդգծեց տեր Սարգիսը։Հիշեցնենք` Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը, (նախկինում՝ տեր Արամ. խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ–ի հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` ազդարարվեց նաև, որ Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցելու նաև նոյեմբերի 2-ին։Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95142518_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8b71e743906794768419423fde58dd23.jpg
հովհաննավանք, սարգիս քահանա սարգսյան, պատարագ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի
հովհաննավանք, սարգիս քահանա սարգսյան, պատարագ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի
Տեր Սարգիսի տեղեկություններով` թե՛ Հովհաննավանքի տարածքում, թե՛ գյուղում շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը մեկ ամիս է` չի գնում այնտեղ։ Այս մասին նա լրագրողներին ասաց «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ մի խումբ քաղաքացիների հետ պատրաստվում է դիմավորել Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին։
«Մայր աթոռը հայտարարություն արեց, որ եկեղեցին պետք է սրբագործվի, այդ պատճառով իմ կամ որևէ այլ օծյալ հոգևորականի ծես կատարելն այնտեղ այլևս իմաստ չունի, քանի որ այն մարդը, որը կարգալույծ է հռչակվել, օրենքով սահմանված կարգով պետք է լքի այդ տարածքը, որտեղ նա գտնվելու իրավունք չունի։ Այդ ժամանակ եկեղեցին կմաքրվի, կսրբագործվի»,– հայտարարեց նա։
Դիտարկմանը, որ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն անգամ եկեղեցու կողպեքն է փոխել, տեր Սարգիսը նշեց, որ դա էական նշանակություն չունի, քան այն, որ Մայր աթոռը խնդիր է դրել, որ Ստեփան Ասատրյանն ազատի տարածքը։
Նրա տեղեկություններով` Հովհաննավանքի տարածքում, թե գյուղի մեջ շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության աշխատակիցները։
«Մենք մեր միաբանությամբ ամեն ինչ անում ենք, որ թեմի հոգևոր ծառայությունը չտուժի»,– ընդգծեց տեր Սարգիսը։