Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի. Սեյրան Օհանյան

6 Դեկտեմբերի, 2025

Վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մահվան վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։

Պատերազմների հորձանուտներում և խաղաղության տարիներին իր ոսկե ձեռքերով նա նորից կանգնելու, առաջ գնալու ուժ և վստահություն էր տալիս։

Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի, կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար։

Խորապես ցավում եմ իմ լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։

Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։

Հավերժ խոնարհում ու պատիվ

Leave a Comment