Տարվա մեջ մի քանի անգամ լսում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը ինչ-որ արտասահմանյան այցեր է կատարում, և դրանց արդյունքների մասին, որպես կանոն, լայն հանրությունը, տվյալ դեպքում՝ հավատացյալ հոտը, չի տեղեկացվում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով.
Բայց Կտրիճը մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան և թեմերի հավատացյալ հոտը։ Կտրիճի գահազավթման քսանվեց տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա այցելեր մարզեր, հեռավոր գյուղեր և հաղորդակից լիներ հասարակ քաղաքացիների հետ։ Նրա շրջապատը և «հայրապետական օրհնության» հասցեատերերը մեծահարուստներն են, օլիգարխները և նախկին բարձրաստիճան ու հարուստ պաշտոնյաները։
Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է»։