Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի հատվածում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 4 անձ է տուժել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 13։06-ին, ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Kia մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Kia մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները Mercedes-Benz-ի երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
