Անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ նրա կյանքը հաջողվել է փրկել

Օրերս Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բարձր ջերմություն ունի, անգիտակից վիճակում է, և անհրաժեշտ է նրան շտապ հասցնել հիվանդանոց, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:

 

Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Leave a Comment