«Թրամփի ուղին» շատ բիզնես հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան, Լուրեր Հայաստանից | CivilNet «Թրամփի երթուղու» իրականացումը շատ բիզնես հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար․ այս մասին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ նա ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը խոսել են Վաշինգտոնյան համաձայնագրի ու տարածաշրջանային կապուղիների բացման մասին։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայ հասարակությունը վճռականորեն աջակցում է խաղաղության գործընթացին։ Նա շեշտեց, որ Թրամփի երթուղու իրակ