Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրելու համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևին ուղղված նամակում Թրամփը նաև նշել է, որ շարունակելու է «հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը»։

Օգոստոսին Սպիտակ տանը Փաշինյանն Ալիևը հայտարարել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նպատակով Նոբելյան կոմիտեին դիմումներ ներկայացնելու մտադրության մասին։

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ Թրամփն ստացել էր ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակը։ Թրամփը վստահեցրել էր, որ ձգտում է հակամարտությունները կարգավորել կյանքեր փրկելու, այլ ոչ թե մրցանակների համար։

Leave a Comment