Կապանում 2 տարեկան անգիտակից երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ մանրամասներ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրերս Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բարձր ջերմություն ունի, անգիտակից վիճակում է, և անհրաժեշտ է նրան շտապ հասցնել հիվանդանոց:

Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:

Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԳՆ ոստիկանություն

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment