ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է վորկաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման ծրագիր՝ Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն կառուցված ժամանակակից 10 մարզահրապարակներում։ Այս մասին տեղեկացնումնեն ԿԳՄՍՆ-ից։
«Միաժամանակ, Վորկաութ ֆեդերացիան կազմակերպում է ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ Հայաստանի ուժեղագույն ատլետների մասնակցությամբ։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։
Միջոցառումներն արդեն կայացել են Ջերմուկում և Կապանում: Սպասվում են՝
• Դեկտեմբերի 12 — Ճամբարակ
• Դեկտեմբերի 13 — Բերդ
Միացի՛ր վորկաութի սպորտային տոնին հենց քո քաղաքում և սկսի՛ր մարզվել»,-ասված է հաղորդագրության մեջ։