Այլանդակների շոու. Նորվեգիայի մարզիչը կոշտ է արտահայտվել ԱԱ-2026-ի վիճակահանության մասին

Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը կիսվել է 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության արարողության վերաբերյալ իր տպավորություններով։

«Սա յուրօրինակ «այլանդակների շոու» է։ Կարծես թերթում ես ֆուտբոլային քարտերով ալբոմը, որտեղ կան թե՛ անցյալի աստղեր, թե՛ ձեր կուռքերը։ Այնտեղ էին անցյալի և ներկայի լեգենդար մարզիչներ, ինչպես նաև աշխարհի չեմպիոններ։ Պետք է խոստովանել, որ բեմում բավականին զվարճալի էր։ Բարեբախտաբար, մենք արդեն ավարտեցինք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Խաղաղության մրցանակ» շնորհե՞լը… Միանգամայն արժանի է (ժպտում է)»,- Սոլբակենի խոսքերն է մեջբերում NRK-ն։

Հիշեցնենք, որ Նորվեգիայի հավաքականը ընդգրկվել է I խմբում, որտեղ կմրցի Սենեգալի, Ֆրանսիայի և միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողի (Բոլիվիա/Սուրինամ/Իրաք) հետ։

Leave a Comment