https://arm.sputniknews.ru/20251206/vitsheli-ynkerakcutjun-e-simvonjany-amenaazdecik-mardkanc-cucakum-yndgrkvelu-masin-96613406.html
«Վիճելի ընկերակցություն է». Սիմոնյանը՝ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկվելու մասին
«Վիճելի ընկերակցություն է». Սիմոնյանը՝ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկվելու մասին
Sputnik Արմենիա
2025-ի ամենաազդեցիկ մարդկանց մասին FT-ի հոդվածում Մարգարիտա Սիմոնյանին անվանել են Պուտինի «ամենահավատարիմ դեսպանորդ»: 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T16:37+0400
2025-12-06T16:37+0400
2025-12-06T16:50+0400
մարգարիտա սիմոնյան
վլադիմիր պուտին
առաջնորդ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94759553_0:0:2882:1622_1920x0_80_0_0_d73dbbaa00a2be9131422124c45c2a53.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Financial Times-ը Մարգարիտա Սիմոնյանին ներառել է 2025-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Նա հայտնվել է «Առաջնորդներ» բաժնում։Բրիտանական գործարար թերթը RT-ի գլխավոր խմբագրին անվանում է «քարոզչության վալկիրիա», «Վլադիմիր Պուտինի ամենանվիրված խոսափող»:Պարբերականը դժգոհությամբ է նշում, որ Սիմոնյանի հռետորաբանությունը չի փոխվել, և նա նախկինի նման Մեծ Բրիտանիան համարում է «քայքայված կայսրություն», իսկ Արևմուտքը՝ Ռուսաստանին նախանձող։Սիմոնյանի հակաուտոպիան «Читай город»-ի ցանցում դարձել է հոկտեմբեր ամսվա գիրքՍիմոնյանն այսպես է արձագանքել դրան․ «FT-ն, ընդգրկելով ինձ այս տարվա առաջատարների ցուցակում, այն նաև զվարճալի տեքստով է հագեցրել: Հատկապես լավն էր «ամբողջ աշխարհը սովի մատնելու» իմ ծրագրերի մասին հատվածը։ Եվ իմ գրքի մասին են գրել («Ի սկզբանե Բանն էր, իսկ վերջում կլինի Թիվը»), դրա համար շնորհակալություն»։Նա նշել է, որ առաջնորդների ցուցակում են նաև բրիտանական հետախուզության ղեկավարը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը և Նյու Յորքի քաղաքապետը:«Վիճելի ընկերակցություն է»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը:Financial Times-ի ցուցակում, ի թիվս այլոց, հայտնվել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, MI6-ի ղեկավարը, Նյու Յորքի քաղաքապետը, բրիտանական Reform UK կուսակցության առաջնորդը, մի քանի կանանց ֆուտբոլային թիմերի սեփականատեր ամերիկուհին:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94759553_33:0:2764:2048_1920x0_80_0_0_74161622d08adf1b98357ce1e4fadfc1.jpg
մարգարիտա սիմոնյան, վլադիմիր պուտին, առաջնորդ, ռուսաստան
մարգարիտա սիմոնյան, վլադիմիր պուտին, առաջնորդ, ռուսաստան
2025-ի ամենաազդեցիկ մարդկանց մասին FT-ի հոդվածում Մարգարիտա Սիմոնյանին անվանել են Պուտինի «ամենահավատարիմ դեսպանորդ»:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Financial Times-ը Մարգարիտա Սիմոնյանին ներառել է 2025-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Նա հայտնվել է «Առաջնորդներ» բաժնում։
Բրիտանական գործարար թերթը RT-ի գլխավոր խմբագրին անվանում է «քարոզչության վալկիրիա», «Վլադիմիր Պուտինի ամենանվիրված խոսափող»:
Պարբերականը դժգոհությամբ է նշում, որ Սիմոնյանի հռետորաբանությունը չի փոխվել, և նա նախկինի նման Մեծ Բրիտանիան համարում է «քայքայված կայսրություն», իսկ Արևմուտքը՝ Ռուսաստանին նախանձող։
Սիմոնյանն այսպես է արձագանքել դրան․ «FT-ն, ընդգրկելով ինձ այս տարվա առաջատարների ցուցակում, այն նաև զվարճալի տեքստով է հագեցրել: Հատկապես լավն էր «ամբողջ աշխարհը սովի մատնելու» իմ ծրագրերի մասին հատվածը։ Եվ իմ գրքի մասին են գրել («Ի սկզբանե Բանն էր, իսկ վերջում կլինի Թիվը»), դրա համար շնորհակալություն»։
Նա նշել է, որ առաջնորդների ցուցակում են նաև բրիտանական հետախուզության ղեկավարը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը և Նյու Յորքի քաղաքապետը:
Financial Times-ի ցուցակում, ի թիվս այլոց, հայտնվել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, MI6-ի ղեկավարը, Նյու Յորքի քաղաքապետը, բրիտանական Reform UK կուսակցության առաջնորդը, մի քանի կանանց ֆուտբոլային թիմերի սեփականատեր ամերիկուհին: