Սփյուռքում պառակտում են մտցնում՝ քանդելու նպատակով, բայց մենք ամուր ենք. Հակոբ Տեր- Խաչատուրյան

«Սփյուռքում պառակտում են մտցնում՝ քանդելու նպատակով, բայց մենք ամուր ենք»։ Այս մասին այսօր ՀՅԴ-ի 135-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Օրինակ Արցախի հարցով իրենք ասում են, որ Արցախի հարց այլեւս իրենց համար գոյություն չունի, Արցախն Ադրբեջան է եւ վերջ, կամ Ցեղասպանության մասով անտարբեր են եւ նույնիսկ մեր բարեկամներն են օգտագործում դա՝ նշելով, որ ձեր իշխանությունները ինչու են անտարբեր, մենք բացատրում ենք, որ հայությունն ունի համահայկական պահանջներ», ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment