Թուրքիայում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 7 զոհ – Armenia Today

Թուրքիայի Օսմանիե նահանգի Ադանա-Գազիանթեփ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, 7 մարդ տեղում մահացել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը դեռևս չի հայտնաբերվել:

Հարվածից տրանսպորտը լուրջ վնասվածքներ է ստացել, մի քանի ուղևորներ արգելափակվել են ներսում, նրանց դուրս են բերել փրկարարները: Եվս 11-ը տուժել են և տեղափոխվել Օսմանիեի հիվանդանոցներ:

Երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է, հետաքննությունը պարզում է վթարի պատճառները:

Leave a Comment