Մեր ժողովուրդը, մեր համայն եկեղեցին վտանգված են. Հակոբ Բագրատունի – 5tv

Մեր ժողովուրդը, մեր համայն եկեղեցին վտանգված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

«Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ ելք չունենք, այնպիսի իրավիճակում ենք, որ պայքարի դրոշը պիտի բարձրացնենք։ Եկեղեցին է այն ողնաշարը, որ պահել է մեր ազգին, երբ չունեինք պետություն։ Այսօր հարվածում են այն հոգեւորականներին, որոնք պաշտպանում են եկեղեցին։ Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել Եկեղեվին՝ ուր էլ լինի՝ Էջմիածին, Անթիլիաս թե պատրիարքություն»,-ասել է Բագրատունին։

Նշենք՝ ՀՅԴ-ն այսօր նշում է իր հիմնադրման 135-ամյակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment