Մենք ամենամեծ դաշնակիցներն ենք և պետք է միասին մնանք․ Կալասը՝ ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի քննադատությունը Եվրամիության հասցեին ինչ-որ առումով արդարացի է։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, փոխանցում է Reuters-ը։

«Քննադատությունները շատ են, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ առումով այն արդար է», – ասել է եվրոդիպլոմատիայի ղեկավարը: Կալլասի կարծիքով՝ Վաշինգտոնը ճիշտ է ԵՄ-ի ինքնուրույնությունը քննադատելու հարցում։

Նա նշել է, որ եվրոպացիները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար: «Մենք միշտ չէ, որ համաձայն ենք ԱՄՆ-ի հետ տարբեր հարցերի շուրջ, բայց ես կարծում եմ, որ ընդհանուր սկզբունքը մնում է անփոփոխ։ Մենք ամենամեծ դաշնակիցներն ենք և պետք է միասին մնանք», – եզրափակել է Կալասը։ 

Leave a Comment