Ռուսաստանը նստում է սեղանի շուրջ, նռնակը հանում, ձգանը քաշում ու ասում՝ «բանակցենք»․ Ռոբերտ Քոչարյան

6 Դեկտեմբերի, 2025

 

Ո՞վ էր մտածում օրինակ 5-6 կամ 10 տարի առաջ, որ Ուկրաինայում կարող է այսպիսի պատերազմ լինի, որ աշխարհը կխառնվի ընդհանրապես, որ Միացյալ Նահանգներում կարող է երկրորդ անգամ նախագահ ընտրվի Թրամփը, ո՞վ էր պատկերացնում, որ նման ոճով ընդհանրապես որևէ նախագահ կարող է աշխատել: Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված, երբ միաբևեռ աշխարհը տրանսֆորմացվում է բազմաբևեռ աշխարհի: Սա այն իրավիճակն է, որտեղ կարելի է կամ կորցնել, կամ շահել: Նայած դու ինչպիսի քաղաքականություն ես վարում, ժամանակին արագ կողմնորոշվում ես, թե չես կողմնորոշվում, հիմարություններ ես անում, թե հակառակը, հմուտ ճիշտ քայլեր ես անում: Ես այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում և դրական, և՛ շատ բացասական: Ուրեմն, սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք մեր երազած որոշ հարցերի լուծում ստանալ: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի: Սա է իմ պատասխանը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment