Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ–ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20251206/harvats-e-hascvel-ukrainaji-zui-energetik-ev-transpvortajin-entakarucvatsqnerin-rd-pn-96610948.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Նշվում է, որ հարվածներն իրականացվել են մարտական ինքնաթիռների, հարվածային անօդաչուների, հրթիռային զորքերի և հրետանու օգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը 152 շրջաններում մասսայական հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Խոցված թիրախների թվում են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի շահերի համար, ռազմատեխնիկական գույքի պահեստները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:

ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և Ռուսաստանի ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանու կողմից:

Բացի այդ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն անցած օրվա ընթացքում խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ և 366 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ ՌԴ ԶՈւ-ն գիշերվանից համակցված հարվածներ է հասցրել Ուկրաինայի թիրախներին։ Պայթյունների ձայներ են արձանագրվել նաև Կիևում, Դնեպրոպետրովսկում, Չերինգովում, Լուցկում, Պոլտավայի և Լվովի շրջաններում, Զապորոժիեի մարզի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում:

Leave a Comment