Ումի՞ց է զգուշանում աշխարհի չեմպիոնը. Սկալոնին վերլուծել է մրցակիցներին — Armsport.am

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներին։

«Ալժիրը լավ թիմ է, նրանք ունեն հիանալի խաղացողներ։ Ավստրիան, իր հերթին, գերազանց ընտրական փուլ է անցկացրել և նույնպես բարդ մրցակից է։ Հորդանանն այս եռյակում ամենաքիչ ճանաչված թիմն է, բայց եթե նրանք հայտնվել են այստեղ, ուրեմն դրա համար հիմքեր ունեն։ Սա մի խումբ է, որտեղ մենք պետք է ներդնենք մեր ամբողջ ուժերը և ձգտենք դուրս գալ հաջորդ փուլ»,- Սկալոնիի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։

Նշենք, որ արգենտինացիներն ընդգրկվել են J խմբում, որտեղ ուժերը կչափեն Ավստրիայի, Ալժիրի և Հորդանանի ընտրանիների հետ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կկայանա գալիք ամռանը երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 48 հավաքականի մասնակցությամբ։ Աշխարհի գործող չեմպիոնը հենց Արգենտինան է, որը 2022 թվականի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային։

Leave a Comment