Գուգարաց թեմի քահանաներն իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի  քահանաները հայտարարություն են տարածել, որի ներքո  ստորագրել են 16 հոգևորականներ

Գուգարաց թեմի քահանաներն իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին


ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի քահանաները 16 հոգևորականների կողմից ստորագրված հայտարարություն են տարածել, որում արտահայտել են իրենց նվիրվածությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին։


«Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին»,-նշվում է հայտարարության տեքստում։




Leave a Comment