6 դեկտեմբերի 2025 – 11:45 AMT
PanARMENIAN.Net – Էկոմոմիկայի նախարար նշել է Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է ամերիկյան բրենդների ներկայացվածությունը հայկական շուկայում։
«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ամերիկյան ներդրումների մեծացումը և Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալների ավելացումը։ Սա է մեր օրակարգի առանցքային ուղղություններից մեկը», -ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Պապոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տնտեսական քաղաքականության իրագործման ընթացքը, կառավարության սահմանած առաջնահերթություններն ու մակրոտնտեսական ցուցանիշների հիմնական միտումները՝ ընդգծելով տնտեսության զարգացման ներկա ուղղությունները։
Նա նաև քննարկել է տնտեսության ճյուղային բազմազանացման հարցը, ներդրումային և գործարար դաշտի բարելավման քայլերը, արդյունաբերական գոտիների ձևավորումը, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
Նախարարը խոսել է նաև TRIPP ծրագրի և «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի շուրջ իրականացվող աշխատանքների մասին։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։