6 դեկտեմբերի 2025 – 12:20 AMT
PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքները 2025 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածի համար։
Ըստ զեկույցի՝ նշված շաբաթվա ընթացքում օդում փոշու պարունակությունը մի շարք տարածքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մասնավորապես՝
- Քաղաքի կենտրոնական հատվածում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
- Արաբկիր վարչական շրջանում՝ նոյեմբերի 26-30-ը ներառյալ, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին,
- Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և 28-ին, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին,
- Նոր Նորքի տարածքում փոշու մակարդակը չի գերազանցել սահմանված նորման։
Բացի այդ, արձանագրվել է ազոտի երկօքսիդի բարձրացված կոնցենտրացիա հետևյալ օրերին և վայրերում՝
- Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-ին և 2-ին,
- Արաբկիրում՝ նոյեմբերի 27-ին և 28-ին,
- Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,
- Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։
Միաժամանակ, փորձաքննության արդյունքներով՝ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի որևէ հատվածում նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։