Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

6 դեկտեմբերի 2025 – 12:21 AMT

PanARMENIAN.Net – Հոկտեմբերի 20-ին Գյումրիում անկարգությունների գործով ևս 4 անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մեղադրանքով այժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը: Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է։

Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին՝ նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, փորձել թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև:

Leave a Comment