Գերմանիան երես է թեքում ֆուտբոլից. շոկային վիճակագրություն ԱԱ-2026-ից առաջ

Գերմանիայի բնակիչները մեծ ոգևորությամբ չեն սպասում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Ըստ RTL-ի տվյալների՝ անցկացված հարցման ժամանակ բնակիչների 58%-ը հայտնել է, որ մրցաշարի մոտենալն իրենց առանձնապես չի հուզում։

Խաղերը դիտելու վերաբերյալ հարցին հարցվածների 41%-ը պատասխանել է, որ ընդհանրապես չի պատրաստվում հետևել ԱԱ-ին։ 29%-ը նշել է, որ կդիտի միայն Գերմանիայի հավաքականի հանդիպումները, իսկ 27%-ը պատրաստակամություն է հայտնել դիտելու նաև մյուս հավաքականների խաղերը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Գերմանիայի ընտրանին ընդգրկված է E խմբում, որտեղ կմրցի Էկվադորի, Կյուրասաոյի և Կոտ դ’Իվուարի հետ։

Leave a Comment