1 տարում պարենի համաշխարհային գները նվազել են միջինը 2,1%-ով. որտեղ է ամենամեծ անկումը

https://arm.sputniknews.ru/20251206/1-tarum-pareni-hamashkharhajin-gnery-nvazel-en-mijiny-21-vov-vortegh-e-amenamets-ankumy-96607583.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2204/19/22041930_52:0:947:671_1920x0_80_0_0_fef229d3acd8607af216244d5d8f5a99.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարեն, գնաճ, կաթնամթերք, չինաստան, ներմուծում

պարեն, գնաճ, կաթնամթերք, չինաստան, ներմուծում

Բաժանորդագրվել

Ամենից շատ նվազել են շաքարի գները՝ (գրեթե 38%-ով) Բրազիլիայում, Հնդկաստանում և Թաիլանդում լավ բերքի ակնկալիքների ֆոնին:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ վերջին 12 ամիսների ընթացքում պարենի համաշխարհային գները նվազել են 2.1%-ով:

Հացահատիկի գները 5,3%-ով ցածր են, քան մեկ տարի առաջ՝ պայմանավորված Արգենտինայում և Ավստրալիայում բարձր բերքատվությամբ: Պարզվել է, որ դա բավարար է փոխհատուցելու գների աճի միտումները, որոնք կապված են Չինաստանում ԱՄՆ-ից հացահատիկի պահանջարկի, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության հետ:

Մեկ տարում ՀՀ–ում ամենաշատը թանկացել են բուսական յուղն ու սուրճը. վիճակագրություն

Բուսայուղի գները մնում են 5,5%-ով ավելի բարձր, քան մեկ տարի առաջ, բայց վերջին մի քանի ամիսներին նվազել են արմավենու և արևածաղկի ձեթի գների հաշվին: Արմավենու յուղի դեպքում դա պայմանավորված է Մալայզիայում ավելի բարձր (քան սպասվում էր) բերքով, իսկ սևծովյան տարածաշրջանում՝ արևածաղկի բերքով։ Մսի գները մնում են մոտ 5%-ով ավելի բարձր, քան մեկ տարի առաջ։

Վերջին ամիսներին թռչնամսի գները փոքր-ինչ նվազել են՝ Բրազիլիայում արտադրության աճի և արտահանման գների նվազման պատճառով:

Այն բանից հետո, երբ նոյեմբերին մի շարք խոշոր ներմուծողներ, ներառյալ Չինաստանը, վերացրել են բրազիլական հավի սահմանափակումները թռչնագրիպի վախի պատճառով, բրազիլացի արտադրողները իջեցրել են գները՝ մրցակիցներին շրջանցելու և շուկայի մասնաբաժինը վերականգնելու համար:

Պղնձի համաշխարհային գները 4-րդ շաբաթն անընդմեջ աճում են

Կաթնամթերքի գները մնում են 1.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ, ինչը պայմանավորված է Նոր Զելանդիայում բարձր արտադրությամբ և Ասիայում կաթի փոշու ցածր պահանջարկով: Շաքարի գները ամենաշատը (գրեթե 38%) անկում են ապրել հիմնական արտադրող երկրներում՝ Բրազիլիայում, Հնդկաստանում և Թաիլանդում լավ բերքի սպասումների ֆոնին:

Leave a Comment