Թուրքիան «որոշիչ դեր է խաղում թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար», և Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը կհարթի ճանապարհ հայ-թուրքական սահմանի վերաբացման համար, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը՝ ելույթ ունենալով Միլքեն ինստիտուտի կողմից կազմակերպված «Մերձավոր Արևելք և Աֆրիկա 2025» ֆորումում։
Դիվանագետի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում ի հայտ եկող Թուրքիա-Սիրիա-Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը հսկայական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։
Բարաքը նշել է, որ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով երթուղու ընդլայնումը կլուծի «տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները» և կամրապնդի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների միջև ռազմավարական կապը։
Ըստ Bloomberg-ի՝ Անկարան քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունն առաջիկա 6 ամսվա ընթացքում՝ հայ-ադրբեջանական բանակցությունների առաջընթացին զուգընթաց։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ եթե դիվանագիտական բանակցությունները հաջող լինեն, հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, դեսպանների փոխանակում և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։
Երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունները չեն մեկնաբանել այս հարցը, սակայն նրանց հատուկ ներկայացուցիչներն արդեն մի քանի փուլով բանակցություններ են վարել՝ քննարկելու սահմանի բացումը և հարաբերությունների ապագա ձևաչափը, նշվում է կայքում։
