Հայ մարզիկները հաղթանակներ են տարել Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
71 կգ քաշային Արարատ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում վստահ առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Հայ մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց է գործել, իսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին։ Հաղթանակ կշնորհվի նաև Վախթանգ Հարութունյանին և Նարեկ Մանասյանին, որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ ավել քաշի պատճառով չեն համապատասխանել քաշային կարգին։
Հովհաննես Բաչկովը մեկնարկել է գերվստահ հաղթանակով։ Նա ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին։ Բաչկովի՝ իրար հաջորդող հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ նոկդաունում է հայտնվել, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Ավելի վաղ հաղթանակ էր գրանցվել նաև Արմեն Մաշակարյանի օգտին, որի մրցակիցը չէր ներկայացել։
0 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան գեղեցիկ պայքարում առավելության է հասել կամերունցի Նգոնա Բրանդոնեի նկատմամբ։
