Կրեմլում բացահայտել են Ուկրաինայի հարցով խաղաղ պլանի հավանական հեղինակին



Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող է դառնալ Ուկրաինական հակամարտությունն ավարտին հասցնելու խաղաղ պլանի ձևակերպումների հեղինակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Շատ առումներով, եթե հետագայում ևս թղթի վրա ստեղծվի կարգավորման տանող ինչ-որ ծրագիր, ապա գրիչը մեծամասամբ կօգտագործվի հենց պարոն Քուշների կողմից», – նշել է նախագահի օգնականը:

Ավելի վաղ Ուշակովը գնահատել էր Քուշների գործունեությունը որպես ամերիկյան առաջնորդի հատուկ դեսպանորդ՝ նշելով, որ նա ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment