Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել


Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերի բանակցությունները շարունակվում են: Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կրկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ:


 


Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ ուկրաինական կողմից նշել են, որ Կիևի համար կարևոր է հասնել այնպիսի կարգավորման, որը կապահովի երկրի  անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը:


 


«Քննարկվել են վերջերս Մոսկվայում ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպման արդյունքները և քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը։ Անդրադարձ է եղել անվտանգային հնարավոր միջոցառումներին, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը, համատեղ տնտեսական նախաձեռնություններին»,- ասված է հայտարարության մեջ:


 


Վաշինգտոնի և Կիևի թիմերը համաձայնել են, որ ցանկացած առաջընթաց կախված է խաղաղության գնալու Ռուսաստանի պատրաստակամությունից։

Leave a Comment