Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրերի կենտրոնների մանկավարժների կամավոր ատեստավորումը

Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թվականի կամավոր ատեստավորումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին:

Այս կենտրոնում անցկացվում է երաժշտություն (նվագակցություն, դաշնամուր, փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ) դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը:

Նախարարի տեղակալը Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է  քննական կենտրոնում, հաջողություն մաղթել մասնակիցներին` ընդգծելով, որ նախարարությունը խրախուսում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժների ակտիվ մասնակցությունը կամավոր ատեստավորմանը:

Նշենք, որ այսօր Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում անցկացվել է նաև պարարվեստի դասատուների կամավոր ատեստավորումը:

Վաղը` դեկտեմբերի 7-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի  անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղի կունենա թատերարվեստ, շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող դասավանդողների ատեստավորումը:

–00—ՅՄ

Leave a Comment