«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ֆինլանդիա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, Էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։
1918 – ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:
1956 – վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։
1958 – Հայաստանի Գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձոր։
1970 – վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:
1985 – վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:
2002 – վախճանվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը:
2008 – նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2011- Սամվել Նիկոյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
2014 – վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:
2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
ԱՇԽԱՐՀ
1185 – վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին Էնրիկեշը:
1534 – հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։
1741 – Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:
1771 – վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին՝ պաթանատոմիայի հիմնադիրը:
1778 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է կոչվում գազային օրենքներից մեկը:
1779 – վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:
1855 – վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը՝ Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:
1865 – ԱՄՆ-ի Սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։
1892 – վախճանվել է ինժեներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը՝ Siemens AG ընկերության հիմնադիրը:
1912 – եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:
1917 – Ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:
1917 – կանադական Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2000 մարդ։
1922 – Իռլանդիան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1989 – տեղի է ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը, վիրավորվել են 14-ը:
1997 Ռուսաստանի օդուժի ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռը Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել է 72 մարդ:
2017 – վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:
2000 – հայտնաբերվել է 116 ատոմային համարով քիմիական էլեմենտը՝ Լիվերմորիումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում