18-ամյա մի երիտասարդ մետրոյի դատարկ վագոնում այրել է անծանոթի. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նյու Յորքում մի երիտասարդի մեղադրանք է առաջադրվել մետրոյի ուղևորին հրկիզելու համար, հաղորդում է ABC News-ը ։

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 3-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ ընթացող գնացքում՝ 34-րդ փողոց-Փենն կայարան կանգառում:

Հետաքննիչների տվյալներով՝ 18-ամյա Հիրամ Կարերոն կարճ ժամանակով նստել է գնացքը, այրել թղթի մի կտոր և նետել այն 56-ամյա քնած ուղևորի կողքին, ապա դուրս է եկել վագոնից և ավտոբուսով տուն է վերադարձել։

Տեսախցիկների տեսագրությունների համաձայն՝ զոհը, որի ոտքերն ու իրանը այրվում էին, դուրս է եկել հաջորդ կայարանից։ Ոստիկանությունը արագորեն մարել է կրակը, և տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է ծանր վիճակում։

Կարերոն ձերբակալվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, և նրան սպառնում է առնվազն յոթ տարվա ազատազրկում: Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են: Նախնական լսումը նշանակված է հունվարի 4-ին:

Տեսանյութը՝ այստեղ

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment