Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության

Քաղաքականություն

06.12.2025 | 11:33

Der Spiegel-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 5-ի կեսօրին Գերմանիայի տարբեր քաղաքներում դեռահասները բողոքի ակցիա են անցկացրել զինվորական ծառայության դեմ։


Ցույցերը տեղի են ունեցել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բեռլինը, Դրեզդենը և Լայպցիգը։ Նշվում է, որ ցույցեր անցկացվել են  փոքր քաղաքներում նույնպես։ Կազմակերպիչները հայտարարել են, որ բողոքի ակցիաներ նախատեսվում են 90 քաղաքներում։

Բեռլինում  ցույցերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ։ Մասնակիցների թվում եղել են ծնողներ և աշակերտներ։

Ցույցերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Բունդեսթագն ընդունել է զորակոչի համակարգի բարեփոխումը ։ Այն սահմանում է, որ երիտասարդները պարտավոր կլինեն անցնել պարտադիր բժշկական զննում 18 տարեկանը լրանալուց հետո։

Ըստ Deutsche Welle-ի՝ զինվորական ծառայությունը կլինի կամավոր, բայց իշխանությունները կարող են զորակոչը վիճակահանությամբ անցկացնել, եթե բավարար թվով զինվորներ չանդամագրվեն։ Դա կպահանջի Բունդեսթագի նոր որոշում։

Leave a Comment