Հայաստանի իշխանությունները մտադիր են խափանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին կողմից դեկտեմբերի 10-12-ը հրավիրած Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ պետք է քննարկվեն Հայ Առաքելական եկեղեցու վերջին զարգացումները և եկեղեցական ներքին կյանքի վերաբերող հարցեր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կայքի տեղեկություններով՝ անվտանգության ուժերը կարող են այսօր օդանավակայանում «մեկուսացնել» կաթողիկոսին, երբ նա վերադառնա Մարսելից։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու տասը եպիսկոպոս կոչ էր արել Ամենայն Հայոց կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրած բարձրաստիճան հոգևորականների մեծ մասը մասնակցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլև բոլոր թեմերի:
