Ինչո՞ւ ենք հեռանում եթերից․ Դավիթ Գրիգորյան․ Լուսանկար ·

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչքա՜ն մարդու «սիրտ հովացավ», որքան մարդիկ «շունչ քաշեցին»․․․ սա իմ կյանքի լավագույն թիմն էր ու մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու։

122․000 հետևորդ 6 ամսում

200 միլիոն դիտում՝ բոլոր հարթակներում

ու մեծ սեր Հայաստանին ու Հայաստանի համար

Էս ձևաչափով եթերում այլևս չենք լինելու։ ReOpen-ն արդեն պատմություն է։ Մենք գնում ենք մեկ այլ ֆորմատով Համահայկական լրատվական գործակալության գաղափարը ապրեցնելու։

Ինչո՞ւ, ինչպե՞ս․․․ անկեղծ հարցնողների համար պատասխանները հնչեցրել եմ ReOpen-ի վերջին եթերում։ «Բա հետո՞» հարցի պատասխանն էլ արդեն ունենք։

ReOpen Media-ի իմ ընտանիքի ամեն անդամին ամուր գրկում եմ։ Կշարունակենք շփվել արդեն իմ ալիքում։

Ձեզ, բոլորիդ սեր․․․ իսկ մեզ՝ կամք, հանուն Հայաստանի Հանրապետության։

Ինչո՞ւ ենք հեռանում եթերից. Դավիթ Գրիգորյան

Leave a Comment