«Մեր հողը հանձնե՞նք․ դա անթույլատրելի է»․ Սիրսկի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Մեր հողը հանձնե՞նք․ դա անթույլատրելի է»․ Սիրսկի

Ուկրաինայի համար արդար խաղաղությունը՝ պատերազմի ավարտն է՝ առանց նախապայմանների, այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Իհարկե, մեզ համար անընդունելի է պարզապես տարածք տալը: Ի՞նչ է դա ընդհանրապես նշանակում՝ մեր հողը հանձնե՞լ: Մենք հենց դրա համար ենք պայքարում, որպեսզի չտանք մեր տարածքները»,- հավելել է նա։

Սիրսկու խոսքով՝ նա նույնիսկ իրեն թույլ չի տալիս մտածել այն սցենարի մասին, որի դեպքում Ուկրաինան ստիպված կլինի ամբողջ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը հանձնել Ռուսաստանին։

Leave a Comment