Դեկտեմբերի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 7-9 աստիճան, երեկոյան՝ 2-4։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-5, նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 8-11 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-5, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-8, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 7-9 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 7-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-7, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-9 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-6, նախալեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը սպասվում է 11 աստիճան տաքություն։
