Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար

Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից իր X հարթակին 120 միլիոն եվրոյով տուգանելու որոշումը՝ հայտարարելով, որ առանց խոսքի ազատության Արևմուտքը կփլուզվի։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեյնիերը հայտարարել էր, որ Հանձնաժողովը X հարթակին 120 միլիոն եվրոյով տուգանել է «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար։

«Առանց խոսքի ազատության՝ Արևմուտքը կընկնի», – գրել է Մասկը իր X սոցիալական ցանցի էջում։

Նա նաև ուշադրություն հրավիրեց մի օգտատիրոջ գրառման վրա, որտեղ նա նշել էր, որ X-ը տուգանվել է, քանի որ «սպառնում է Եվրոպայի տոտալիտար ռեժիմին»։ «Ճիշտ է», – գրել է Մասկը։

Leave a Comment