Թրամփն առաջարկել է վերանվանել ամերիկյան ֆուտբոլը — Armsport.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ անդրադարձել է «ֆուտբոլ» եզրույթի օգտագործմանը՝ առաջարկելով վերանվանել ամերիկյան ֆուտբոլը։

«Եթե նայենք այն ամենին, ինչ կատարվում է ֆուտբոլի հետ ԱՄՆ-ում, կամ ինչպես մենք ենք այն անվանում՝ սոքերի… Կարծես թե մենք երբեք այն ֆուտբոլ չենք անվանում՝ մեկ այլ մարզաձևի հետ ունեցած փոքրիկ հակասության պատճառով, որը նույնպես ֆուտբոլ ենք կոչում։

Բայց եթե լավ մտածենք… Լսե՛ք, հենց սա՛ է ֆուտբոլը, հարց չկա։ Մենք պետք է մեկ այլ անվանում մտածենք NFL-ի համար։ Դա պարզապես անհեթեթություն է»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment