ԱԱ-2026. Կայացավ խմբային փուլի վիճակահանությունը. մրցաշարի բոլոր զույգերը — Armsport.am

Ավարտվել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Պատմության մեջ առաջին անգամ Մունդիալին կմասնակցի 48 հավաքական, որոնք բաժանված են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։

Ստորև ներկայացնում ենք վիճակահանության արդյունքները․

Խումբ A. Մեքսիկա, ՀԱՀ, Հարավային Կորեա, եվրոպական փլեյ-օֆֆ (Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա)։

Խումբ B. Կանադա, Կատար, Շվեյցարիա, եվրոպական փլեյ-օֆֆ (Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա)։

Խումբ C. Բրազիլիա, Մարոկկո, Հայիթի, Շոտլանդիա։

Խումբ D. ԱՄՆ, Պարագվայ, Ավստրալիա, եվրոպական փլեյ-օֆֆ (Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո)։

Խումբ E. Գերմանիա, Կյուրասաո, Կոտ դ’Իվուար, Էկվադոր։

Խումբ F. Նիդերլանդներ, Ճապոնիա, Թունիս, եվրոպական փլեյ-օֆֆ (Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա)։

Խումբ G. Բելգիա, Եգիպտոս, Իրան, Նոր Զելանդիա։

Խումբ H. Իսպանիա, Կաբո Վերդե, Սաուդյան Արաբիա, Ուրուգվայ։

Խումբ I. Ֆրանսիա, Սենեգալ, Նորվեգիա, միջմայրցամաքային փլեյ-օֆֆ (Բոլիվիա/Սուրինամ/Իրաք)։

Խումբ J. Արգենտինա, Ալժիր, Ավստրիա, Հորդանան։

Խումբ K. Պորտուգալիա, Ուզբեկստան, Կոլումբիա, միջմայրցամաքային փլեյ-օֆֆ (Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի ԴՀ)։

Խումբ L. Անգլիա, Խորվաթիա, Գանա, Պանամա։

Այս պահի դրությամբ հայտնի են ԱԱ-2026-ի մասնակից 42 հավաքականները։ Եվս 6 թիմ որոշվելու է 2026 թվականի մարտի վերջին կայանալիք անցումային հանդիպումների արդյունքներով։

Նշենք, որ խմբերից պայքարը կշարունակեն ոչ միայն առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, այլև 3-րդ տեղում հայտնված լավագույն 8 հավաքականները (12 խմբից)։ Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի 1/16 եզրափակիչից։

Leave a Comment