Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր աշխատավայրից ձերբակալվել է Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, ով կատարում է Գյումրիի քաղաքապետի պարտականությունները։
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է։
Նշենք, որ ձերբակալված 2 պաշտոնյաները Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանն ու քաղաքապետի պաշտոնակատարի օգնական Կարապետ Ղուկասյանն են։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի փեսան` Ավետիս Առաքելյանը, ազատ է արձակվել։