Մաղթում եմ, որ դուք էլ անցնեք նույն դժոխքի միջով. ովքե՞ր էին գողացել Գոհար Ավետիսյանի էջը

Գոհար Ավետիսյանը հայտնել է, որ հաջողվել է վերադարձնել իր էջը։

«Ես կորցրի մուտքը իմ էջ նոյեմբերի 21-ից, մոտավորապես Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին։ Ճշգրիտ ժամը չեմ հիշում, քանի որ ինքնաթիռում էի։ Վայրէջքի պահին հեռախոսը բառացիորեն պայթում էր հարյուրավոր հաղորդագրություններից ու զանգերից՝ ընկերներից ու ծանոթներից, որոնք հայտնում էին, որ իմ հաշիվը խաբեբաները կոտրել են, և նրանք ամեն տեսակի անհեթեթություններ են հրապարակում։

Այս ընթացքում նրանք կարողացել էին ինձ վերագրել աբորտներ, դավաճանություններ, մահեր, անգամ «ամուսնացրել» էին ինձ Փարիզում և այլն։

Բոլոր նրանց, ովքեր աջակցություն ցույց տալու փոխարեն սկսել էին տարածել կեղծ պատմություններ և անհիմն մեղադրանքներ՝ իբրև թե ես կապված եմ խարդախների կամ հաքերների հետ, մաղթում եմ, որ դուք էլ անցնեք նույն դժոխքի միջով, որպեսզի անձամբ հասկանաք այս իրավիճակի անօգնականությունը։

Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են։Շնորհակալ եմ աջակցության համար։ Շնորհակալ եմ, որ արդեն 13 տարի ամեն օր միասին ենք՝ անցնելով ինչպես պայծառ, այնպես էլ ծանր օրերը։ Ես սիրում եմ Ձեզ այս ամենից անկախ, կներեք ինձ, որ չկարողացա պաշտպանել ձեզ»,— գրել է բլոգերը։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment