Թոշակը 50 տոկոսով բարձրացնելու փողը կա, ցանկությունը՝ ոչ. «Հայաքվեն» ստորագրահավաք է սկսել

Կենսաթոշակները երկու տարում 50 տոկոսով բարձրացնելու նախաձեռնություն է սկսել «Հայաքվեն»: 180 միլիարդ դրամ է պետք, որ նվազագույն ու միջին կենսաթոշակը 50 տոկոսով ավելանա: Այդ փողը կա. վստահեցնում են «Հայաքվեի» անդամները: Նրանք ստորագրահավաք են սկսել: Ուզում են, որ մարդիկ վճռական լինեն ու հիշեցնեն Փաշինյանին թոշակները բարձրացնելու նախընտրական խոստումները: Չորեքշաբթի է նա հայտնել, որ թոշակները բարձրացնելու միտք չունի:

 

Leave a Comment