Հոնկոնգը Հայաստանի համար հեռանկարային գործընկեր կմնա. չինացի փորձագետ

https://arm.sputniknews.ru/20251205/hvonkvongy-hajastani-hamar-herankarajin-gvortsynker-kmna-chinaci-pvordzaget-96595257.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96584648_0:0:1597:1197_1920x0_80_0_0_d1fe5592ffbf387b86848e76397acb1e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հոնկոնգ, չինաստան, կրիպտոարժույթ

հայաստան, հոնկոնգ, չինաստան, կրիպտոարժույթ

Բաժանորդագրվել

Հոնկոնգում ակտիվ զարգանում է կրիպտոարժույթի առևտուրը, ինչպես նաև web3-ի և բլոքչեյնի նախագծերը: ՉԺՀ կառավարությունը մտադիր է ոչ թե փակել, այլ կարգավորել այդ ոլորտները, ինչը հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հոնկոնգը Հայաստանի համար հեռանկարային գործընկեր կմնա ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում։ Երևանում «Չինաստան-Եվրասիա» միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հոնկոնգի համալսարանի Ասիայի գլոբալ ինստիտուտի տնօրեն Հեյվայ Տանը:

Նրա խոսքով՝ Չինաստանի կենտրոնական կառավարությունը հավանաբար հետագայում էլ Հոնկոնգի համար կպահպանի այն բոլոր առավելությունները (այդ թվում՝ բրիտանական իրավական մոդելը), որոնք միշտ բարձր են գնահատել միջազգային ներդրողները: Այս և այլ գործոնների շնորհիվ Հոնկոնգում ակտիվ զարգանում է կրիպտոարժույթի առևտուրը, ինչպես նաև web3-ի և բլոքչեյնի նախագծերը:

Միևնույն ժամանակ Չինաստանի կառավարությունն ու Ժողովրդական բանկը ուշադիր հետևում են կրիպտոարժույթների և հարակից ոլորտների հետ կապված ռիսկերին, սակայն շահագրգռված են, որ Հոնկոնգը շարունակի մնալ ֆինանսական հանգույց և յուանի միջազգային առաջխաղացման կենտրոն:

Տանը նշել է, որ նախկինում Հոնկոնգը գործնական կամուրջ էր համարվում Արևմուտքի և Արևելքի միջև, սակայն ԱՄՆ-ն վերջին տարիներին Չինաստանի հետ փոխգործակցության բազմաթիվ սահմանափակումներ է սահմանվել, այդ թվում՝ Հոնկոնգի միջոցով: Արդյունքում տեղական իշխանությունները ակտիվորեն նոր գործընկերներ են փնտրում. հաճախակի են դարձել հոնկոնգցի պաշտոնյաների այցելությունները Հարավարևելյան Ասիա, ամրապնդվում են կապերը Դուբայի և Սաուդյան Արաբիայի հետ:

«Այժմ Հոնկոնգը ցանկանում է առանց ժամանակ կորցնելու հաստատվել որպես նոր կամուրջ Չինաստանի և «նոր աշխարհի» միջև, որը ձևավորվում է փոփոխվող պայմաններում։ Հայաստանը հեռանկարային գործընկերներից է՝ հաշվի առնելով ձեր ընկերությունների ակտիվությունը ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում»,- ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ ուժեղացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի կողմից ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո, Հեյվայ Տանը նշեց, որ Պեկինն ակտիվորեն համագործակցության նոր ուղղություններ է փնտրում ինչպես Գլոբալ հարավում, այնպես էլ դեպի Եվրոպա ճանապարհին, այդ թվում՝ ժամանակակից Մետաքսի ճանապարհի երթուղիների երկայնքով: Այս համատեքստում Կովկասը բնական գործընկեր է. Չինաստանը ձգտում է ոչ միայն ապրանքներ վաճառել, այլև տեխնոլոգիաներ և լուծումներ առաջարկել մարդկային կապիտալի զարգացման համար:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար պահպանվում են համաշխարհային առևտրի վերակողմնորոշումից օգուտ ստանալու հնարավորությունները։ Փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմները, որոնք սկսվել են դեռևս 2016 թվականին, հանգեցրել են մատակարարման շղթաների լուրջ փոփոխությունների։

«Որոշ երկրներ կորուստներ ունեցան, այդ թվում՝ Չինաստանը, մյուսները շահեցին»,– հավելեց նա:

Հարավարևելյան Ասիայում շահեկան դիրքում հայտնված երկրներ դարձան Վիետնամն ու Մալայզիան, իսկ տարածաշրջանից դուրս գտնվող պետություններից մեկը, փորձագետի խոսքով, հավանաբար նաև Հայաստանն է:

Տանը հավելեց, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման հերթական փուլն առավելապես ազդել է ոչ թե Չինաստանի, այլ Հնդկաստանի և Բրազիլիայի վրա, որոնց համար մաքսատուրքերն աճել են մինչև 50 տոկոս, ինչպես նաև Շվեյցարիայի (39 տոկոս) և Կանադայի վրա (35 տոկոս): Չինաստանի համար աճը կազմել է 30 տոկոս։

Արտաքին առևտրի ծավալը Հայաստանում զգալիորեն աճել է 2022 թ․-ից ապրանքների վերավաճառքի սխեմաների ընդլայնման արդյունքում. եթե 2021 թվականին այն կազմում էր մոտ 8,4 մլրդ դրամ (ներառյալ ավելի քան 3 մլրդ դոլար արտահանումը), ապա 2024 թվականին հասել է ավելի քան 30 մլրդ դոլարի, որից ավելի քան 13 միլիարդը բաժին է ընկել արտահանմանը. Դրա զգալի մասն ապահովել են վերարտահանման գործառնությունները: 2025 թվականին վերավաճառքի ծավալները սկսել են նվազել, սակայն բացարձակ արժեքներով շարունակում են նշանակալի մնալ։

Leave a Comment