ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը

Քաղաքականություն

05.12.2025 | 20:09

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին մասնակցել է Ամերիկա-Վրաստան գործարար խորհրդի տարեկան նիստին, հայտնում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը, գրում է վրացական Առաջին ալիքը։

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ դեսպանը դիմել է ներկաներին և ընդգծել վրաց-ամերիկյան հարաբերություններում նոր փուլ սկսելու կարևորությունը։ Նա նաև ընդգծել է Վրաստանի առանձնահատուկ պատմական դերը Միջին միջանցքի զարգացման գործում և նշել Վրաստանի կառավարության ջանքերի արդյունավետությունը՝ երկրի կողմից այս առաքելության լիարժեք կատարման ապահովման համար։

Այս համատեքստում նշվել է Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի հաջող կազմակերպումը, ինչպես նաև ընդգծվել նախագահ Թրամփի խաղաղության նախաձեռնության և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի կարևորությունը տարածաշրջանային կապի համար:

Թամար Թալիաշվիլին խոսել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի Վրաստան կատարած այցի մասին, որի ընթացքում ամերիկյան կողմն ընդգծել է Վրաստանի դերը վերոնշյալ նախաձեռնության զարգացման գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment