Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին — Armsport.am

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտին։ Վենգերի կարծիքով՝ Ֆրանսիայի ազգային հավաքականն ունի մրցաշարը հաղթելու ամենամեծ հնարավորությունները։

«Ես փորձում եմ հնարավորինս օբյեկտիվ լինել, բայց Ֆրանսիան ակնհայտ ֆավորիտ է մեկ պատճառով. նրանք ունեն ավելի շատ համաշխարհային մակարդակի հարձակվողներ, քան որևէ այլ երկիր։ Եվ դա մեծ տարբերություն կստեղծի», — Վենգերի խոսքերն է մեջբերել The Independent-ի լրագրող Միգել Դելանին սոցիալական ցանցերում։

ՖԻՖԱ-ի 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Leave a Comment